Արքայազն Հարիին որակել են երեսպաշտ եւ մի քիչ շփոթված

Արքայազն Հարիին որակել են երեսպաշտ եւ մի քիչ շփոթված

Արքայազն Հարին հնարավոր է կորցնի համաժողովրդական սեր վայելող արքայազնի համբավը։ Այս մասին հայտարարել է փորձագետ Դունկան Լարկոմբը՝ The Sun պարբերականի հետ զրույցի ընթացքում։ Նա ասել է, որ արքայազնի կինը՝ Մեգան Մարքլը մեկ «փիար կատաստրոֆայից» ելնում ու ընկնում է մյուսի մեջ։

Լարկոմբը հիշեցրել է, որ Սասեքսի դքսուհին արձակուրդից վերադառնալիս օգտվել է մասնավոր ինքնաթիռից, թեեւ նախկինում արքայազնը ազատորեն ճամփորդում էր բյուջետային ինքնաթիռով։ «Նա ժողովրդական արքայազն էր, սակայն հիմա ավելի երեսպաշտ ու մի քիչ էլ շփոթված է դարձել։ Դրա պատճառով էլ կորցնում է իր պոպուլյարությունը, ինչը ողբերգություն է, քանի որ ես կարծում եմ, որ նա հիանալի մարդ է»,- ասել է փորձագետը։