Հարսանիքը կորոնավիրուսային բռնկման պատճառ․ մահացել է յոթ մարդ․ Կորոնավիրուսային Ամերիկա

Հարսանիքը կորոնավիրուսային բռնկման պատճառ․ մահացել է յոթ մարդ․ Կորոնավիրուսային Ամերիկա

Միացյալ Նահանգների Մեն նահանգում հարսանեկան արարողությունը պատճառ է դարձել կորոնավիրուսային բռնկման։ Մահացել է յոթ մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, արարողությանը մասնակցել է 65 մարդ։ Այն տեղի է ունեցել դեռեւս օգոստոսին՝ Big Moose Inn հյուրանոցում՝ Միլինոկետում։ Հարսանեկան արարողության հետ կապ ունեցող 175 մարդ վարակվել է COVID-19-ով։ Մտահոգիչ է այն, որ փոխվել է նահանգում համաճարակային ընդհանուր պատկերը այն դեպքում, երբ Մեն նահանգում կորոնավիրուսային համաճարակը բավականին հաջող վերահսկվում էր, իսկ հիմա վարակը տարածվել է օջախից հարյուրավոր մղոններ հեռավորության վրա։