Նախանշաններ, որոնք հուշում են, որ աշխատանքը փոխելու ժամանակն է 

Նախանշաններ, որոնք հուշում են, որ աշխատանքը փոխելու ժամանակն է 

Հայտնի են դարձել այն նախանշանները, որոնք մարդկանց հուշում են այն մասին, որ աշխատանքը փոխելու ժամանակն է։ Այս մասին հայտնում է Money Times-ը։

Այսպես, ըստ հրապարակման, եթե անընդհատ աշխատանքի մարդը գնում է անտրամադիր եւ մտածում, որ ինչ անի, որ հիվանդության կամ այլ պատճառաբանությամբ աշխատանքի չներկայանա, ուրեմն նա հոգնել է այդ աշխատանքից եւ պետք է մտածի աշխատավայրը կամ մասնագիտությունը փոխելու մասին։

Մյուս դեպքում, եթե աշխատավայրում մանրուքները սկսել են ազդել մարդու նյարդերի վրա եւ ամեն փոքր մանրուքը նրա մոտ առաջացնում է նյարդային լարվածություն, ապա կրկին նախանշան է, որ ինչ որ բան պետք է մտածել նոր աշխատանք գտնելու համար։

Նախանշաններից է համարվում նաեւ կարիերայում լճացումը, առաջխաղացման ցանկության բացակայությունը, դժգոհոթյունը ղեկավարությունից, անընդհատ հոգնածության զգացողությունը եւ ավելի հաջողակ գործընկերների հանդեպ չար նախանձի առկայությունը, որը հատկապես կարող է բերել աշխատավայրում միջանձնային հարաբերությունների փլուզման։