Միջազգային ասպարեզում ընկալվում է, որ ՀՀ քաղաքական ուժերը իրականացնում են ուղիղ հակառակը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․
«Հատկապես այս նախաձեռնության արժևորումը նրանում է, որ ազգային կարևորագույն հարցերի է վերաբերում, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչում ու դրա դեմ ուղղված որևէ գործողության դատապարտելի համարելն ու քրեորեն պատժելի արարք որակելը ու հայոց ցեղասպանության դեմ իրականացվող գործողությունները քրեականացնելը»,- ասաց Մինասյանը։
«ԱԺ կողմից նման հայտարարության ընդունումը չափազանց կարևորում է նաև միջազգային հարթակում արցախյան հարցի հետևողականության ցուցաբերման առումով, որովհետև, եթե քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրում հայտարարել են սրա մասին ու դա չեն իրականացնում, ստացվում է, որ խաբել են հանրությանը, միջազգային ասպարեզում էլ ընկալվում է, որ ՀՀ քաղաքական ուժերը իրականացնում են ուղիղ հակառակը»,-ընդգծեց պատգամավորը։
Նշենք,որ ԱԺ նիստին զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում խորհրդարանի դարպասների առջեւ՝ «Հայաքվեի» նախաձեռնողների ու աջակիցների մասնակցությամբ…
Կարծիքներ