Էստոնիայում պատրաստվում են պատերազմի

Էստոնիայում պատրաստվում են պատերազմի

Էստոնիայի ռազմական նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից Կուստի Սալմը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմի։ Այս մասին նա ասել է Eesti 100Pluss Visioon համաժողովի ժամանակ, որը նվիրված է տնտեսական անվտանգության խնդիրներին։

Ինչպես հայտնում РИА «Новости» լրատվական գործակալությունը, Սալմը մասնավորապես ասել է, որ այն սպառազինություններն ու զինատեսակները, որոնք այսօր գնում է Էստոնիան, պատերազմի նախապատրաստության համար են։ Սակայն էստոնացի բարձրաստիճան պաշտոնյան չի մանրամասնել, թե կոնկրետ ում հետ է իր երկիրը պատրաստվում պատերազմել։