Գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակի ամենահին սառույցը 

Գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակի ամենահին սառույցը 

Արկտիկական եւ անտարկտիկական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների արշավախումբը կարողացել է հասնել Անտարկտիդայի այնպիսի հատվածի, որը նախկինում ուսումնասիրված չի եղել եւ որտեղ, ըստ գիտական հաշվարկների, գտնվում է մոլորակի ամենահին սառույցը, որի տարիքը 1 միլիոն տարեկան է։

Արշավը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 24-30-ին։ Ենթադրաբար, մոլորակի ամենահին սառցաշերտը գտնվում է 2-3 կմ խորության վրա։ Այս գիտական վարկածը դեռեւս հավելյալ կերպով պետք է ապացուցվի «իրեղեն ապացույցներով»  եւ համալրվի այնպիսի տեղեկություններով, ինչպիսիք են սառցադաշտի մակերեույթի ջերմաստիճանը, ձնակուտակման արագոյթյունը եւ այլն։

Այս պահին հավաքված գիտական տեղեկությունները կվերլուծվեն եւ գիտական հանրույթին կներկայացվեն այս տարվա ամռանը։