Հնդկաստանում ռազմական ինքնաթիռներ են կործանվել. կան զոհեր

Հնդկաստանում ռազմական ինքնաթիռներ են կործանվել. կան զոհեր

Մադհյա-Պրադեշ նահանգում ուսումնական թռիչքների ժամանակ կործանվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ։  Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Հետաքննությունը պետք է պարզի՝ արդյոք օդում բախում է եղել, թե ոչ: Սու-30-ում եղել են երկու օդաչու, իսկ Mirage 2000-ի ղեկին եղել է մեկ օդաչու»,- ասել է աղբյուրը:

Հայտնի է, որ կործանիչները օդ են բարձրացել Գվալիորի ռազմաբազայից։ 

Նախնական տվյալներով, օդային աղետի հետևանքով 1 օդաչու զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։
Ոստիկանությունն ու տեղական իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպը։