Գ. Ծառուկյանի գերմանացի գործընկերը ծանոթացել է բամբակի արտադրության գործընթացին

Գ. Ծառուկյանի գերմանացի գործընկերը ծանոթացել է բամբակի արտադրության գործընթացին

Հայաստանում բամբակի արտադրության հարուստ ավանդույթները վերականգնելուն ուղղված խոշորամասշտաբ նախագիծը լայն թափով շարունակվում է: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի և սիրիական «Սաբաղ գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղից հետո Արաքս գետի հարակից դաշտեր է այցելել նախագծի մյուս գործընկերը՝ գերմանական «Սիանո» ընկերության գլխավոր տնօրեն Բասսամ Արաբը, հետևել բամբակի արտադրության գործընթացին:

Տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող գերմանական հայտնի ընկերության ղեկավարը ուսումնասիրել է հողի որակն ու ընդգծել, որ տարածքն իսկապես բարենպաստ է բամբակի աճեցման համար: