Հրապարակում աժիոտաժ է․ զինվորի համար օգնություն են հավաքում (տեսանյութ)

Հրապարակում աժիոտաժ է․ զինվորի համար օգնություն են հավաքում (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում՝ մետրոյի կայարանի հարևանությամբ այս պահին աժիոտաժ է։ Երեք ընկեր ֆեյսբուքում հայտարարություն են տվել, թե Արցախին ալյուր է անհրաժեշտ, որ զինվորների ու բնակչության համար հաց թխեն, և ալյուրից բացի մարդիկ ինչ ասես, որ չեն բերել հասցրել՝ ուղարկելու սահման։

Hraparak.am-ի հետ զրույցում տղաներն ասացին, որ արդեն բավականին քանակությամբ ալյուր ունեն, հարյուր պարկ էլ սպասում են, որ պիտի բերեն։ Ալյուրից բացի նաև սնունդ, տարբեր տեսակի քաղցրավենիք, ծխախոտ, հիգիենայի պարագաներ, հագուստ, հյութեր ու զինվորին անհրաժեշտ այլ ապրանքներ էին մարդիկ բերել հասցրել, որ ուղարկեն Արցախ։ Տղաների խոսքով՝ իրենք չէին սպասում, որ քաղաքացիներից այսքան մեծ արձագանք կստանան, և ստացված օգնության պաշարն արդեն այնքան մեծ է, որ չգիտեն՝ ինչով պետք է տեղափոխեն, մեքենայի խնդիր ունեն։ Ասացին նաև, որ այս ամենը Արցախ են ուղարկելու պաշտպանության նախարարության միջոցով, քանզի իրենք վստահում են մեր ՊՆ-ին։ Ապրանքների վրա նկատեցինք նաև պաստաթռներ, որոնց վրա հեշթեգով գրված էր՝ #Հաղթելուենք։

Մանրամասն՝ տեսանյութում.