Հայաստանի հետ պատերազմն հանուն Ղարաբաղի դեռ չի ավարտվել․ Իլհամ Ալիեւ

Հայաստանի հետ պատերազմն հանուն Ղարաբաղի դեռ չի ավարտվել․ Իլհամ Ալիեւ

Հայաստանի հետ պատերազմը հանուն Ղարաբաղի դեռ չի ավարտվել, ուստի եւ Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր ռազմական հզորությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Այն դեռ չի ավարտվել եւ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր գրավյալ հողերը։ Վստահ եմ, որ այդ օրը կհասնի եւ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը ռազմական կրթահամալիրի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ։ Ալիեւը հավելել է, որ Բաքուն շարունակում է բարձր մարունակության սպառազինությունների եւ զենք զինամթերքի գնման պրոցեսը։