Ավելի քան 200 զինվորական է ձերբակալվել

Ավելի քան 200 զինվորական է ձերբակալվել

Ստամբուլի դատախազությունը 219 զինվորականի ձերբակալման սանկցիա է տվել, ովքեր կասկածվում են գյուլենականությանը հարելու մեջ։ Այս մասին հայտնում է N-TV-ն։ Նշենք, որ նախկին իմամ, վտարանդի թուրք քաղաքական գործիչ, ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա «Ֆետո» կազմակերպությանը կասկածում են Թուրքիայում 2016-ին տեղի ունեցած պետական անհաջող հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։