Բեռլուսկոնին Ծառուկյանին հրավիրել է Իտալիա

Բեռլուսկոնին Ծառուկյանին հրավիրել է Իտալիա

Իտալիայի նախկին վարչապետ, մեդիամագնատ և «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավիրել է Իտալիա։

ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ հուլիսին Գագիկ Ծառուկյանը Իտալիա կմեկնի պատվիրակությամբ։ Թե ո՞վքեր կլինեն պատվիրակության կազմում, ԲՀԿ-ից խոստանում են մանրամասնել այցին ավելի մոտ ժամանակաշրջանում։