Կրեատիվների մեջ՝ ամենաանբարոյականը, անբարոյականների մեջ՝ ամենակրեատիվը

Կրեատիվների մեջ՝ ամենաանբարոյականը, անբարոյականների մեջ՝ ամենակրեատիվը

Այս օրերին հակաընդդիմադիրներն ինչ-որ բառակույտեր են նետել շրջանառության մեջ ընդդիմության՝ ծրագիր չունենալու մասին: Դրանից հետեւում է, որ հակաընդդիմադիրները՝ ՀՀ իշխանությունները եւ նրանց սպասարկող որոշ կրեատիվ շրջանակներ, փորձում են օրվա ընդդիմությանը չափել սեփական արշինով: Մի բան պարզ է, որ խորհրդարանում հարմար տեղավորված ընդդիմությունը փողոց դուրս չէր գա առանց ծրագրի: Ավելին ասեմ՝ ծրագիր չունեցող ընդդիմության շուրջ մարդիկ չեն էլ հավաքվում: Նրանք գերադասում են մնալ իշխանությունների կողքին՝ համարելով, որ իշխանությունը, ինչ էլ լինի, որեւէ ծրագիր, որեւէ տեսլական, առհասարակ որեւէ բան կունենա իր մեջ:

Ուրիշ է, սակայն, Նիկոլ Փաշինյանի պարագան: Նա ծրագիր չի ունեցել երբեք՝ թե՛ որպես ընդդիմադիր եւ թե՛ որպես իշխանություն: Քաղաքական հայացքների իսպառ բացակայությամբ այդ մարդուն տարել են փողոց՝ ընդդիմադիր է խաղացել, բերել են կառավարություն՝ վարչապետ է խաղացել: Նրա՝ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանն ընդհանրապես վարչապետ չի ունենա»-ից մինչեւ «ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը 2050 թվականին կդառնա աշխարհի չեմպիոն» հայտարարությունները՝ վկա: Իսկ գուցե ե՞ս չեմ տեսնում Նիկոլի որեւէ ծրագիր: Ասում են՝ Նիկոլն Արցախի եւ Հայաստանի կործանման ծրագիր ունի: Իսկապե՞ս: Ախր, նա ո՞վ է, որ այդպիսի ծրագիր ունենա, էն էլ՝ սեփական: Չեմ հավատում: Դուք ավելի լավ է՝ ինձ ցույց տվեք այն մարդուն կամ կենտրոնը, որ Նիկոլի անունով ստեղծեց այս խառնաշփոթը եւ շարունակում է Նիկոլի անունով իրականացնել իր սեւ գործը: Այդ մարդը կամ այդ կենտրոնը, վստահաբար, ծրագիր ունի, իսկ Նիկոլը՝ ոչ, չունի:

Ինչպե՞ս է գործում այդ մարդը կամ կենտրոնը: Արդյոք նա անձա՞մբ է հրահանգավորում Փաշինյանին՝ այս արա, այն արա, ժողովրդիդ տար կրակի բերան, որձակոտոր արա ազգդ եւ այլն, եւ այլն: Այստեղ պիտի խնդրեմ՝ ինձ ճիշտ հասկանալ: Ես ամենեւին էլ չեմ արդարացնում Փաշինյանին, թե նա՝ մի անմեղ երեխա, ընկել է հրեշի ճանկը եւ բնազդաբար է անում այդ ամենը, որ հրեշն իրեն չուտի: Բնավ, երբեք: Փաշինյանի ամենամեծ մեղքն այն է, որ իր փառասիրության եւ փողասիրության պատճառով համաձայնել է ծառայել հրեշին: Հրեշը հո նրան զոռով վարչապետ չի՞ դարձրել: Տարիներով տնտղել, ներթափանցել է նրա էության մեջ ու նրանից կամաց-կամաց ձեւավորել է այն, ինչ իրեն պետք է: Այնպես որ, Նիկոլը պետք է պատժվի`առաջին հերթին ծրագիր չունենալու եւ մեզ մոլորեցնելու համար:

Ընդդիմությունը ծրագիր չունի՝ ասում է Նիկոլը, ասում են նրա ուսապարկերը, ասում են նրան սպասարկող կրեատիվ որոշ շրջանակներ: Միանգամից հիասթափեցնեմ այդ երեք շերտերին էլ: Ընդդիմությունը ծրագիր ունի, էն էլ ինչ հարուստ ծրագիր: Ես ամբողջությամբ չեմ կարդացել, բայց առաջին մի քանի կետերին ծանոթ եմ: Եթե չեմ սխալվում` առաջին կետը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ընդ որում՝ ցանկացած գնով, որ օրենքով թույլատրվում է վճարել դրա համար: Այդ քայլով ընդդիմությունը եւ ժողովուրդը հրեշին կզրկեն Հայաստանում ունեցած իր լեգալ ներկայությունից: Մինչեւ հրեշը նոր Նիկոլ գտնի, պատրաստի, փորձի վարչապետ դարձնել, տասնյակ տարիներ կանցնեն: Հաջորդ քայլով՝ Նիկոլից հետո մեր երկրից պետք է վերանան նիկոլիզմը եւ Նիկոլի մասին հիշեցնող ու հիշատակող ամեն բան:

Մենք սրանց «ուսապարկ» անմեղ անվամբ ենք կնքել, բայց այս շերտն այնքան էլ անմեղ չէ, ինչպես շատերին է թվում: Ուսապարկերը բոլորից շատ են շփվել Նիկոլի հետ, եւ հենց նրանք են կազմում նիկոլիզմի աղանդի կորիզը: Նիկոլի կուսակցությունը կոչվում է «Քաղաքացիական պայմանագիր», բայց այնտեղ ոչ մի քաղաքացի չկա: Կան ուսապարկեր, եւ կա Նիկոլը: Այդպիսի կառույցը կամ «պայմանագիրը» քաղաքագիտորեն կարելի է անվանել հատուկ ստեղծված «Քաղաքացիական պոռնոգրաֆիա»: Եվ, ուրեմն, վերացնելով ուսապարկությանը՝ ընդդիմությունն ու ժողովուրդը կվերացնեն հենց այդ պոռնոգրաֆիան, որ, չնայած իր դատարկությանը, այնուամենայնիվ, գիտական տերմինով է արտահայտվում՝ «նիկոլիզմ»:

Այսպիսի հետաքրքիր կետեր շատ կան ընդդիմության ծրագրում: Ափսոս միայն, որ ամբողջը չեմ կարդացել, որպեսզի այստեղ ներկայացնեմ: Այ, օրինակ, դեռ չգիտեմ, թե ընդդիմադիրներն ինչ են անելու Նիկոլին սատարող որոշ կրեատիվ խմբերի հետ: Այս շերտը շատ զգուշավոր է, ի դեպ, եւ Հայաստանի համար ավելի վտանգավոր, քան Նիկոլն ու ուսապարկերը միասին վերցրած: Արտաքուստ սրանք նման են ուսապարկերին, բայց սովորական ուսապարկեր չեն: Վերեւում հարց էի տվել՝ հրեշը, արդյոք, անձա՞մբ է կառավարում Նիկոլին, ֆինանսավորում նրան, դրդում խայտառակ քայլերի: Հիմա ճիշտ ժամանակն է ասելու՝ ոչ, հրեշը, ինչպես աշխարհի շատ այլ երկրներում, Հայաստանում նույնպես գործում է միջնորդավորված: Եթե հրեշի անունը մի պահ դնենք Սորոս, ապա կարելի է ասել, որ նա իր ծրագիրն առաջ է տանում իր դրածո ղեկավարներին սատարող կրեատիվ շրջանակների միջոցով, որոնց մասին խոսում ենք: Հայաստանում դրանց ինչ անուն ասես, որ չենք տալիս՝ Սորոսի ճտեր, սորոսական սբրոդ… Եթե մեկ խոսքով, ապա՝ գրանտակերներ: Այս խմբում շատերը կան՝ ԼԳԲՏ գունագեղ համայնքի ներկայացուցիչներ, թուրք-ադրբեջանական ուղղվածության ՀԿ-ներ, տարբեր մաստերի անբարոյականներ, ներընտանեկան ոլորտի այլասերվածներ… Ցանկը մեծ է. Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, Էդմոն Մարուքյան, Ստյոպա Սաֆարյան, Արման Բաբաջանյան, Լեւոն Շիրինյան, Արա Պապյան, Լարիսա Մինասյան, Արթուր Սաքունց, Լեւոն Բարսեղյան:

Ի՞նչ պետք է անել այս կրեատիվ թափոնի հետ ընդդիմության եւ ժողովրդի հաղթանակից հետո: Քշել, գործունեություն դադարեցնել, նստեցնել Նիկոլի կողքի խցում… Իմ կարծիքով, սրանք այնքան էլ կրեատիվ որոշումներ չեն: Բայց մոլախոտի պես արմատախիլ անել պետք է: Հակառակ պարագայում՝ նոր Նիկոլի ու նիկոլիզմի վերածնունդն անխուսափելի կլինի: Իսկ գյումրեցի սորոսականին ուղղակի վառել: Նա ոչ միայն կրեատիվներից ամենաանբարոյականն է, այլեւ անբարոյականներից ամենակրեատիվը՝ ընդդիմության հասցեին վայրահաչելու գծով: