ՇՊՀ ռեկտորի հավակնորդները 4-ից 2 են դարձել

ՇՊՀ ռեկտորի հավակնորդները 4-ից 2 են դարձել

 Շիրակի պետական համալասարանում սկսվել է ՇՊՀ ռեկտորի ընտրությունը: Համալսարանի հոգաբարձուների խորհդի նախագահ Լևոն Բարսեղյանը նախքան բուն գործընթացին անցնելը մի քանի տեխնիակական, ըստ էության, քաղաքական մանրամասների մասին իրազեկեց։ Նախ, բուհի կանոնակարգում արվել են փոփոխություններ, որոնցով ռեկտորի՝ նախկինում փակ մրցույթը դարձել է բաց և հեռարձակվում է։ Լևոն Բարսեղյանը թեկնածուներին առաջարկեց ելույթները  միկրոֆոնով ունենալ։
Լևոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ մրցութային հանձնաժողովը կողմից բացվել են երկու հավակնորդների փաթեթներ, իսկ մյուս 2-ը դիմումները տալիս՝ խնդրել էին պարզել՝ արդյո՞ք իրենք ըստ նշված պայմանների՝ հայտունակ են, և միայն այդ դեպքում, բացել իրենց հայեցակարգերը։
Մեկ թեկնածու, Բարսեղյանի խոսքով, հետ է վերցրել հայտը։

«Երրորդ հավակնորդի փաթեթը չի բացվել իր ցանկությամբ,մինչև պարզ կդառնար՝ նա կարո՞ղ է համարվել, թեկնածու, թեկնածու գրանցվելուց հետո նոր կբացվի»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝մրցույթի համար փետրվարի 22-ին՝ վերջնաժամկետին, դիմել էր 4 թեկնածու։  Նրանք են՝ Նազելի Ավետիսյան՝ ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուշակ Կարապետյան՝ ՇՊՀ ավագ դպրոցի փոխտնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյան՝ ՇՊՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Լուսինե Ֆլջյան՝ «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Բոլորն ինքնառաջադրվածներ են, և մեկ թեկնածուի՝ Մանուշակ Կարապետյանը, որը 5 տարի աշխատել է ՇՊՀ-ին առընթեր գործող ավագ դպրոցում, հոգաբարձուների խորհուրդը շատ մեծ վերապահումներ ուներ, ինչի համար հարցում էր ուղղել ԿԳՆ՝ պարզելու, թե ավագ դպրոցում աշխատանքը կարո՞ղ է դիտարկվել որպես հանրային ստաժ։
Լևոն Բարսեղյանը ասաց, որ միայնակ ինքը դժվարացել է որոշել՝ տիկին Կարապետյանը հայտունա՞կ, թե ոչ։
Երեկ նախարարոթյունից ստացված մեկնաբանության համաձայն՝ Մանուշակ Կարապետյանի գործունեությունը բարձագույն կրթության առումով  չի  համապատասխանում մրցույթի պահանջներին,  որովհետև իր գործունեությունը վերաբերում է հանրակրթությանը։ Լևոն Բարսեղյանը՝ հարցրեց, թե խնդիր՞ չի լինի, եթե հետագայում Մանուշակ Կարապետյանը դիմի դատարան։
Այսինքն՝ հավակնորդները  դառնում է՝  2-ը, քանի որ քվեակությամբ քիչ հետո կորոշվի՝ Մանուշակ Կարապետյանը և՞ս թեկնածու է, թե ոչ։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ հավակնորդը դեռ թեկնածու չէ։
Առաջարկ եղավ, որ խոսք տրվի Մանուշակ Կարապետյանին նա առարկու՞մ է, թե ոչ, բայց նա ասաց, որ եթե որոշեն, որ իր պահանջները չեն համապատասխանում, ինքը, բնականաբար, չի առարկի։

ՇՊՀ խորհրդի 8 անդամ կողմ էր, որ Մանուշակ Կարապետյանը գրանցվի որպես թեկնածու, 8-ը դեմ էին, մնացածը ձեռնպահ էին և տիկին Կարապետյանը չգրանցվեց։