ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կին մրցավար է սպասարկելու

 ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը  կին մրցավար է սպասարկելու

Ինչպես փոխանցում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, որը կայանալու է անգլիական «Լիվերպուլի» և «Չելսիի» միջև, վստահվել է կին մրցավար  Ստեֆանի Ֆրապերին։

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը այս կապակցությամբ նշել է․ ««Մեր կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում կանանց ֆուտբոլի զարգացմանը ։ Հույս ունենք՝  այս օրինակը  միլիոնավոր կանանց և աղջիկների կոգեշնչի»։