«Հրապարակ».Հայկ Մարությանի «ազիզյանական» ճաշակը, ով է «Երեւանտրանս»-ի նոր ղեկավարը

«Հրապարակ».Հայկ Մարությանի «ազիզյանական» ճաշակը, ով է «Երեւանտրանս»-ի նոր ղեկավարը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ենթակայության ոչ առեւտրային կազմակերպությունների եւ փակ բաժնետիրական մի քանի ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքում «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Մխիթարյանը։

Սա ուշագրավ է այն առումով, որ Մխիթարյանի անվան հետ է կապվում «Բիզի» ընկերությունը, որը հայտնի է իր տաքսի սերվիսով, եւ որի դեմ կան տասնյակ դատական հայցեր՝ հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Այսինքն, «Երեւանտրանս»-ը, որը կանոնակարգելու է մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքը, վստահվել է ոչ այնքան բարի համբավ ունեցող մեկին, եւ այստեղ արդեն ակնհայտ է դառնում Հայկ Մարությանի «ազիզյանական» ճաշակը։ Մենք փորձեցինք խոսել Մխիթարյանի հետ, սակայն չհաջողվեց։