Մոսկվայում թույլատրվելու է առանց դիմակ կրելու դուրս գալ փողոց

Մոսկվայում թույլատրվելու է առանց դիմակ կրելու դուրս գալ փողոց

Հուլիսի 13-ից, Մոսկվայում թույլատրվելու է առանց դիմակ կրելու դուրս գալ փողոց։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի նոր հրամանից։ Բժշկական դիմակ կրելը այսպիսով դառնալու է ոչ թե պարտադիր, այլ ցանկալի։ Հանրային վայրերում եւ տրանսպորտում դիմակ կրելը կշարունակի մնալ պարտադիր։ Սոբյանինը նաեւ թույլատրել է հուլիսի 13-ից այցելել դպրոցներ, քոլեջներ, բուհեր, խմբակներ եւ սեկցիաներ, նաեւ թույլատրվելու է աշխատել պուրակներին, ատրակցիոններին, մանկական ճամբարներին եւ այլ նմանատիպ հաստատությունների։