Samsung-ը պարզաբանում է ծալովի էկրանով սմարթֆոնների հետ կապված խնդիրը

Samsung-ը պարզաբանում է ծալովի էկրանով սմարթֆոնների հետ կապված խնդիրը

Samsung Electronics ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Galaxy Fold ծալովի փափուկ էկրանով սմարթֆոնների աշխատանքի հետ կապված խափանումների առնչությամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ, հիշեցնենք, որ մի քանի լրագրողներ ու բլոգերներ ահազանգել էին, որ թեստավորման ծրագրի շրջանակներում իրենց տրամադրված այդ մոդելի սմարթֆոնների աշխատանքում ի հայտ են եկել խափանումներ։ Ըստ Samsung Electronics-ի տարածած հայտարարության, իրենց մասնագետները ներկայումս ուսումնասիրում են իրենց հասած բոլոր դժգոհությունները, փորձելով հասկանալ դրանց պատճառները եւ վերացնել դրանք, որպեսզի մոդելի շուկա դուրս գալուց հետո դրանք այլեւս չլինեն։ Ընկերությունում կոչ են արել նաեւ չհեռացնել սմարթֆոնի էկրանի պաշտպանիչ շերտը, հիմնական էկրանը չվնասելու համար։ Նշենք, որ Galaxy Fold-ը շուկա է մտնելու ապրիլի վերջին եւ արժենալու է մոտ 2 հազար դոլար։