Դուբայը կունենա իր սեփական Փառքի ճեմուղին

Դուբայը կունենա իր սեփական Փառքի ճեմուղին

Դուբայում կստեղծվի Հոլիվուդյան հայտնի Փառքի ճեմուղու արաբական տարբերակը, որտեղ տեղ կգտնեն դուբայցի աստղերը։ Նախապես ճեմուղում կզետեղվեն տեղական 400 հայտնիների անվանական աստղեր։ Այս մասին հայտնում է russianemirates.com-ը մանրամասնելով, որ այն կգտնվի Դուբայի կենտրոնում, Downtown Dubai-ում։ Առաջիկայում նախատեսվում է, որ ճեմուղում կզետեղվեն ավելի քան տասը հազար անվանական աստղեր, որը չորս անգամ ավելին է, քան Հոլիվուդյան Ճեմուղին։ Դուբայի Փառքի ճեմուղում կլինեն նաեւ համաշխարհային նշանակության դեմքեր՝ արվեստի եւ մշակույթի գործիչներ, մարզիկներ։ Անվանական աստղի հնարավորություն էլ ճեմուղում կունենան բոլոր հայտնիները ամբողջ աշխարհից, առանց սահմանափակման։