Ինչու է հրաժարական տվել Գագիկ Ջհանգիրյանը՝ ըստ Վարդևանյանի

 Ինչու է հրաժարական տվել Գագիկ Ջհանգիրյանը՝ ըստ Վարդևանյանի

Այսօր Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես գիտենք, հրաժարական է տվել։ Ժողովուրդ ջան, ուզում եմ այստեղից՝ Ֆրանսիայի հրապարակից, հայտարարել, որ դա միայն ու միայն ձեր շնորհիվ է ու դա իսկապես այդպես է։ Եթե դուք ոտքի չկանգնեիք, տարբեր բողոքի ակցիաներ չանեիք, ձեր ձայնը լսելի չդարձնեիք, ապա հավատացած եղեք, որ նա չէր գնալու։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Իրականում այսօր դատական համակարգի դեօկուպացիան էր  ու մենք քայլ առ քայլ գնում ենք միչև վերջ։ Հրաժարականների շարքը շարունակվելու է, ինչպես հրաժարական տվեց Ջհանգիրյանը, հավատացած եղեք սրանում»,- հավելեց Վարդևանյանը։