ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարված դատավորը գնաց Վերաքննիչ

ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարված դատավորը գնաց Վերաքննիչ

ՀՀ նախագահի օգոստոսի 1-ի հրամանագրով՝ Արմեն Բեկթաշյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-55-Ո-120 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը դատարանի նախագահի պաշտոնակատարին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Սերգեյ Չիչոյանը, շնորհավորելով Արմեն Բեկթաշյանին, հաջողություն մաղթեց նրան Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բարդ և պատասխանատու աշխատանքում:

Հիշեցնենք, որ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի պաշտոնից: