Դոնալդ Թրամփը նորից խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող էր հանգեցնել Երրորդ աշխարհամարտի սկսմանը։ Ներկայումս սակայն, իրավիճակը մասամբ վերահսկողության տակ է գտնվում։ Այս մասին նա ասել է OutKick ինտերնետ-կայքի հետ զրույցում։ «Նման բաները կարող են բերել Երրորդ համաշխարհային պատերազմի սկսմանը։ Հիմա կարծում եմ, սակայն, որ իրավիճակը մասամբ գտնվում է վերահսկողության տակ։ Ես լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ։ Իրականում լավ են իմ հարաբերությունները նաեւ նախագահ Զելենսկու հետ։ Հիանալի կլիներ, եթե այն (ռուս-ուկրաինական պատերազմը) դադարեցվեր»,- ասել է նախագահ Թրամը։
Նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի, եթե իր միջնորդությամբ հնարավոր լինի վերջ տալ ռուս-ուկրաինական պատերազմին։
Կարծիքներ