Նախկին նախագահը կկանգնի դատարանի առաջ՝ կոռուպցիայի հետ կապված գործով

Նախկին նախագահը կկանգնի դատարանի առաջ՝ կոռուպցիայի հետ կապված գործով

Ֆրանսիական դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ կապված կոռուպցիոն գործը դատարան չհանձնելու մասին միջնորդությունը, ինչը նշանակում է, որ Ֆրանսիայի ամենահաջոված նախագահներից մեկի համարումն ունեցող Սարկոզին կկանգնի դատարանի առաջ ու եթե նրա մեղքն ապացուցվի, հնարավոր է մինչեւ քսան տարվա ազատազրկման դատապարտվի։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն։ Պարբերականը արձանագրում է, որ դատարանի այս որոշմամբ, Սարկոզին ըստ էության սպառում է դատարանում չհայտնվելու վերջին հնարավորությունը։ Այսպես, Ֆրանսիայի նախկին նախագահին կասկածում են 2014թվականին եւ 2007թ.-ին L’Oreal կոսմետիկ ընկերության ղեկավար Լիլիան Բետանկուրից իր նախագահական քարոզարշավի համար ֆինանսավորում ստանալու մասին գործի քննության ժամանակ  ֆրանսիական Վճռաբեկ դատարանի նախկին պաշտոնյա Ժիլբերտ Ազիբերից իր փաստաբանի միջոցով գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի համար: Այսպես, գործի նյութերից պարզ է դառնում, որ Սարկոզին հասկացրել է իր փաստաբանին, որ պատրաստ է Ազիբերին Մոնակոյում լավ գործի տեղավորել։