Ռոտշիլդների հետ հարեւանությունը գնահատվել է 13 միլիոն եվրո

Ռոտշիլդների հետ հարեւանությունը գնահատվել է 13 միլիոն եվրո

Կաննում վաճառքի է հանվել 19-րդ դարում կառուցված Edge Road առանձնատունը, որը գտնվում է Ռոտշիլդների առանձնատան հարեւանությամբ։ Առանձնատունը գտնվում է Կաննի Անգլիական թաղամասում։ Մակերեսը 628 քառ մետր է։ Առանձնատունը գնահատվում է 13,5 միլիոն եվրո։ Այն կառուցվել է 1865 թվականին։

Վաճառողի շահերը ներկայացնում է Kalinka Group ընկերությունը։ Տունն ունի ինը ննջարան՝ իր լոգասենյակներով, սանհանգույցներով ու զարդասենյակներով։ Կա նաեւ ճաշասրահ եւ հարակից այլ շինություններ ու սրահներ։ Կալվածքի կազմում կա նաեւ 50 մետրանոց այգետնակ, լողավազան, մասնավոր կայանատեղի։