«Հիտլերի գանձերի» մասին նոր տեղեկություններ են հայտնվել

«Հիտլերի գանձերի» մասին նոր տեղեկություններ են հայտնվել

Ենթադրաբար Լեհաստանում հայտնաբերվել է նացիստների կողմից թաքցրած ոսկով տարա: Գանձերի մասին նոր տվյալներ են հայտնվել Daily Mail-ում։

Գանձ որոնողների խումբը հայտարարել է լեհական հին պալատի տարածքում մետաղյա տարայի հայտնաբերման մասին, որը կարող է պարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից թաքցրած զարդերը և ոսկին։

Պարբերականի տվյալներով՝ խոսքը 1,2-ից 1,5 մետր երկարության և մոտ 50 սանտիմետր տրամագծով տարայի մասին է, որը  երեք մետր խորությամբ թաղված է  եղել Մինկովսկ գյուղի լքված պալատի տարածքում։ Բացահայտումն արվել է գեորադարի որոնման շնորհիվ։

Ըստ Երրորդ ռեյխի  սպա Էգոն Օլենհաուերի օրագրից հատվածների, Հայրենական Մեծ պատերազմում սովետական ​​զորքերի հարձակումից  հետո ,Երրորդ ռեյխի ֆյուրերը՝ Ադոլֆ Հիտլերը հրամայել է թաքցնել ժամանակակից Լեհաստանի 11 վայրերում 260 բեռնատար գանձերով լի՝ ոսկի և ոսկե մետաղադրամներով, մեդալներով, ոսկերչական իրերով և արվեստի գործերով: Հարստության մի մասը թալանվել է, որոշ թանկարժեք իրեր իբր ի պահ են տրվել տեղի արիստոկրատներին, ովքեր ցանկանում էին պաշտպանել իրենց ունեցվածքը Կարմիր բանակից:

Լեհաստանի հարավում պեղումների մեկնարկի մասին հայտնի դարձավ անցյալ տարվա ապրիլի վերջին։ Ենթադրվում է, որ շենքի տակ, որը նացիստները օգտագործում էին որպես հասարակաց տուն, ի թիվս այլ բաների, թաքնված է, այսպես կոչված Բրեսլաուի ոսկին՝ արժեթղթեր, արվեստի գործեր, թանգարանային հավաքածուներ, փաստաթղթեր և այլ արժեքավոր իրեր՝ փաթեթավորված անջրանցիկ արկղերում։ Բացի դրանից, գանձ որոնողները հույս ունեն այնտեղ գտնել տասը տոննա ոսկի։ Գանձերը գնահատվում են գրեթե 700 միլիոն դոլար։