Մոռացեք ցեղասպանությունը

Մոռացեք ցեղասպանությունը

Երեկ Ազգային ժողովում էր գտնվում սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով մի քանի ուշագրավ հայտարարություն է արել լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով իր՝ հանձնակատար նշանակվելու ու Հայաստան տեղափոխվելու հարցին եւ ցեղասպանության ճանաչմանը: Մասնավորապես հայտարարել է.

«Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է։ Ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել եւ ապրում է իր հայրենի պատմական հողի վրա։ Այսինքն, ոչ թե պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել, եւ դուք ճանաչեք, այլ պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել, եւ կարեւոր է ճանաչելը, քանի որ եթե դուք չեք ճանաչում, ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաեւ Արեւելյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ»։ «Ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից։ Մենք պետք է դա կապենք այսօրվա մեր անվտանգության հետ։ Մենք մեծ ջանքեր ենք ներդնում ցեղասպանության ճանաչման հարցում, ինքս էլ Հայ դատի գրասենյակի հետ մեծ աշխատանք եմ կատարել»,- նշել է նա` հասկացնելով, որ մեր պետության քաղաքականությունը փոխվել է` այլեւս 1915 թվականի ցեղասպանության ճանաչման եւ դրանից բխող հարցերը պետական քաղաքականության հիմքում դրված չեն։