Գեղանիստցու մոտ՝ ավտոմատ, ինքնաձիգ, հարձակվողական և պաշտպանողական նռնակներ

Գեղանիստցու մոտ՝ ավտոմատ, ինքնաձիգ, հարձակվողական և պաշտպանողական նռնակներ

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Գևորգ Արտուշ Բագրատունու նկատմամբ ապրլինի զենք-զինամթերք պահելու փաստով հարուցված քրեական գործով դատաքննությունը։ Գևորգ Արտուշի Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները, 2018 սեպտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 11-րդ փողոցին հարակից գտնվող Հրազդան գետի աջ ափից ապօրինի ձեռք է բերել և Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 14-րդ փողոցի 1-ին տանը ապօրինի կերպով պահել է զենք -զինամթերք, որը մի բատալյոնի կհերիքեր։

Մասնավորապես, սարքին վիճակում գտնվող, կրակելու համար պիտանի, գործարանային արտադրության «ԱԿ-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ, հրազեն հանդիսացող սարքին վիճակում գտնվող, կրակելու համար պիտանի «ՏՈԶ-8» տեսակի, «41654» համարի, 5,6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային ակոսափող հրացան, ռազմամթերք հանդիսացող, ակոսափող զենքերի համար նախատեսված' կրակելու համար պիտանի 174 հատը 5,45մմ /5,45x39/ տրամաչափի, 22 հատը 7,62մմ /7,62 X 39/ տրամաչափի մարտական փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող, նպատային օգտագործման համար պիտանի «РДГ-5» տեսակի ձեռքի բեկորային հարձակողական մարտական նռնակ, նպատային օգտագործման համար պիտանի «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային պաշտպանողական մարտական նռնակ, նպատակային օգտագործման համար պիտանի «РГ-42» տեսակի ձեռքի բեկորային հարձակողական մարտական նռնակ, գործարանային արտադրության, փշրտող պայթուցիկ նյութերի շարքին դասվող 400 և 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուսներ։

Դրանք 14.05.2019թ. հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա հիշյալ բնակարանում և դրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ: