Առձեռն ամենամեծ պարգեւատրումը եղել է 1,5 միլիոն դրամ

Առձեռն ամենամեծ պարգեւատրումը եղել է 1,5 միլիոն դրամ

Կառավարության այսօրվա նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով աղմուկ հանած հպարակմանը, որ ինքը 8 միլիոն դրամ պարգեւատրում է ստացել, տեղակալը՝ 9 մլն, ասաց, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։ Նշեց՝ ՊԵԿ բոլոր աշխատակիցները պարգեւատրվել են։

Ըստ նրա՝ առձեռն ամենամեծ պարգեւատրումը եղել է 1,5 միլիոն դրամ, սակայն այլ չմանրամասներ չհայտնեց. «Անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենքը թույլ չի տալիս անձնավորված տեղեկատվություն հրապարակել, թե որ աշխատակցին որքան է պարգևատրվել»։