Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցությու՞ն

Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցությու՞ն

Report.az-ը, հղում անելով Բաքվում Իրանի դեսպանությանը, տեղեկացնում է, որ երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ուղեւորվում ԻԻՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղիրին: Նախատեսված են իրանցի բարձրաստիճան զինվորականի հանդիպումները ոչ միայն ադրբեջանցի պաշտոնակիցների, այլեւ նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Նովրուզ Մամեդովի եւ Միլլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի հետ:

Դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ բանակցությունների ավարտին ակնկալվում է կողմերի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրում: Տարեվերջին Ադրբեջան էր այցելել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալավին: