Ինչու՞ ուշացումով

Ինչու՞ ուշացումով

Վաղը կգումարվի Արցախի խորհրդարանի արտահերթ նիստ: Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, օրակարգում է նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը:

ԱՀ սահմանադրությունն ընդուվել է 2017 թվականին: Եւ անհասկանալի է, թե ինչու՞ անցած ավելի քան երկու տարում այդ կարեւոր օրենքը չի ընդունվել: Հունիսի 4-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների նախագծին միանալու ստորագրահավաք, որի անցկացման իրավական հիմքը ԿԸՀ սահմանած կարգն է, որտեղ կազմակերպական հարցերի հստակություն չկա: Մինչդեռ եթե «Հանրաքվեի մասին» օրենքն ընդունվեր ժամանակին, այսօր ստորագրահավաքի հետ կապված խնդիրներ չէին առաջանա: