Թողեք աշխատենք. բողոքի ակցիա ընդդեմ առողջապահության նախարարության (տեսանյութ)

Թողեք աշխատենք. բողոքի ակցիա ընդդեմ առողջապահության նախարարության (տեսանյութ)

Առողջապահության նախարարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում նարգիլե և հուկահ բարերի տերերը: Նրանք «Թողեք աշխատենք» գրությամբ պաստառներով իրենց բողոքն էին հայտնում առ այն, որ նախարարությունը ծխելու դեմ պայքարի շրջանկներում որոշել է արգելել նաև նարգիլեի օգտագործումը:

Մինչդեռ իրենք կարծում են, որ նարգիլեն ծխելու հետ կապ չունի, բացի այդ նրանք միլիոնավոր դրամների ներդրում են արել, բիզնես են հիմնել, և հիմա կանգնած են փակման եզրին, եթե նախարարության մշակած օրենքն ուժի մեջ մտնի: Իսկ փակվելու արդյունքում ոչ միայն մի շարք անձինք կկորցնեն իրենց բիզնեսը, այլև, ինչպես Hraparak.am-ին ասաց ցույցի մասնակիցներից մեկը, շուրջ 700 աշխատող կկորցնի իր աշխատանքը:

Մանրամասն՝ տեսանյութում: