Թրամփը փոփոխություններ կկատարի «Գրին քարտի» կանոններում 

Թրամփը փոփոխություններ կկատարի «Գրին քարտի» կանոններում 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կներկայացնի առաջարկությունների փաթեթ կապված ԱՄՆ միգրացիոն քաղաքականության փոփոխության հետ: Փաթեթի հեղինակներն են Ջարեդ Քուշներն ու Քեյվին Խասթը: Այս մասին հայտնում է Newsru.co.il-ը:

Ընդ որում,  եթե մինչ այժմ միգրացիոն քաղաքականության հիմնական սկզբունքը ընտանիքների վերամիավորումն էր, ապա հիմա արդեն շեշտադրվելու է մարդու պիտանելիությունը` անգլերենի լեզվական իմացությունը, մասնագիտական որակավորումը եւ թե ինչ աշխատանք կարող է նա կատարել: Նախատեսվում է նաեւ «Գրին քարտի» ամբողջական չեղարկում: ԱՄՆ կառավարությունը նախատեսում է տարեկան ընդունել ընդամենը 1,1 միլիոն միգրանտ: Ընտանիքի վերամիավորման սկզբունքի փոխարեն իրավունք կտրվի, որպեսզի մասնագետները իրենց ընտանիքներով տեղափոխվեն ու հաստատվեն ապրելու ԱՄՆ-ում: