Ձերբակալվել են «կոկոինի արքային» օգնած ռուսներ

Ձերբակալվել են «կոկոինի արքային» օգնած ռուսներ

«Ինտերպոլը» Ուրուգվայում ձերբակալել է երկու ռուսաստանցու, որոնք կասկածվում են իտալական մաֆիայի ամենից հետախուզվող պարագլուխներից Ռոկկո Մորաբիտոյին օգնություն ցուցաբերելու մեջ։ Այս մասին հայտնում է Ecos պարբերականը, հիշեցնելով, որ Մորաբիտոյին անվանում են նաեւ «Կոկաինի արքա»։ Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Մոնտեվիդեոյի պիցերիաներից մեկում։ «Ինտերպոլն» ու տեղի ոստիկանությունը ձերբակալել են մի ռուսաստանցի տղամարդու, եւ մի ռուսաստանցի կնոջ, ով այդ խորտկարանում աշխատել է որպես խոհարար։ Նրանց կասկածում են այն բանում, որ աջակցել են, որպեսզի Մորաբիտոն փախուստի դիմի բանտից։