ԱՄՆ-ում չեղարկվել է 2 հազարից ավելի չվերթ

ԱՄՆ-ում չեղարկվել է 2 հազարից ավելի չվերթ

«Կոմմերսանտ» օրաթերթի հաղորդմամբ ԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ձյան պատճառով չեղարկվել են հազարից ավելի չվերթ :

Այս մասին օրաթերթը հայտնում է հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի վարչության թվիթերյան հրապարակմանը:

Նյու Ջերսի եւ Փենսիլվանիա նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել : 

Նշվում է նաև, որ եղանակային պայմանները խոչընդոտել են ԱՄՆ կենտրոնական և հյուսիս-արևելյան նահանգներում ներառյալ Չիկագոն, Բոստոնը և Նյու Յորքը : 

Ըստ FlightAware հարթակի տվյալների՝ Միացյալ Նահանգներում հունվարի 19-ին չեղարկվել է ավելի քան 2 հազար չվերթ, գրեթե 3 հազարը՝ հետաձգվել: