Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը այսօր մերժեց
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի միջնորդությունները ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։

Դատավորի նախագահությամբ նիստը շարունակվում է, նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն նիստից առաջ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ, եթե անհրաժեշտ է, ապա Ռ.Քոչարյանը կներկայանա դատարան րոպեների ընթացքում։