Վենեսուելայում հնդկացիները գեներալի են ձերբակալել

Վենեսուելայում հնդկացիները գեներալի են ձերբակալել

Վենեսուելայում տեղի հնդկացիական ժողովուրդների մեկի ներկայացուցիչները ձերբակալել են այդ երկրի ազգային գվարդիայի գեներալներից Խոսե Միգել Մոնտոյուին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ գեներալին ձերբակալել են Բրազիլիայի հետ սահմանի մոտ։ Նշենք, որ դեռ անցյալ շաբաթվա վերջին ուժայինները սկսել էին գործողություններ տեղաբնիկների դեմ՝ Սան Ֆրանցիսկո դե Յուրուանի գյուղում։ Բախումների հետեւանքով երկու մարդ զոհվել էր, եւս քսաներկու վիրավորվել։ Նշենք, որ տեղաբնիկները դժգոհ են բրազիլա-վենեսուելական սահմանի փակման մասին այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանից։