Ով ունի ռուսական կեղտոտ նավթի կարիքը

Ով ունի ռուսական կեղտոտ նավթի կարիքը

Պարզվում է, եթե Եվրոպայում ռուսական կեղտոտ նավթը բնապահպանական նկատառումներից ելնելով դարձել է խնդրահարույց, ապա Ասիայում այն ունի մեծ պահանջարկ։ Այս հանգամանքով է թերեւս պայմանավորված, որ Vitol եւ Unipec ընկերությունները մտադիր են 700 հազար տոննա ռուսական կեղտոտ նավթ գնել ու այն մատակարարել Ասիա։ Gazeta.ru-ի փոխանցմամբ, ռուսական կեղտոտ նավթի հանդեպ հատկապես հետաքրքրություն է ցուցաբերել անանուն մի չինական նավթավերամշակող ընկերություն։ Գինը կորոշվի որակական ստուգումից հետո։