Թուրքը վերևից քար է գցում, էլ ի՞նչ վտանգ․ Գորիսեցիների ակցիան շարունակվում է

Թուրքը վերևից քար է գցում, էլ ի՞նչ վտանգ․ Գորիսեցիների ակցիան շարունակվում է

Լավ, որ մեկիս ձերբակալեն, ինչքան ուզում են թող ձերբակալեն։ Էս ազգը էլ կորցնելու բան չունի, ինչ ունենք, արդեն կորցրել ենք։ Այս մասին քիչ առաջ Գորիսում Փաշինյանի այցից առաջ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Գորիսի բնակիչներից տարեց մի տղամարդ։

«Հիմա դե հարցը նա է, որ չենք ուզում էն մնացածն էլ կորցնենք։ Վտա՞նգ, ամեն ինչն էլ վտանգ ա էլի։ Եթե ճանապարհով գնում ենք, թուրքը քարը վերևից գցում է, չի նետում, է, գցում է, էլ ի՞նչ վտանգ։ Ստեղ էս պահին դրսից մարդ չկա, բոլորս Գորիսից ենք, ի՞նչ դրսից մարդ, սաղս էլ Գորիսից ենք։ Կեսն էլ հլը չեն եկել, շատ մարդ չենք ուզում տենց հավաքել։ Ձերբակալեն՝ ձերբակալեն, թող անեն, երեք պատերազմի եմ մասնակցել, կռիվ եմ տվել սրա համա՞ր»,- ասաց տղամարդը։

Վերնագիր՝