Ռուսաստանը կշարունակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը աջակցել․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանը կշարունակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը աջակցել․ Սերգեյ Լավրով

2019 թվականին Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Անցյալ տարին մի տարի էր, երբ Հայաստանում փոխվեց ղեկավարությունը, ուստիեւ մեր ներդրումը կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, որպես համանախագահող երկիր, սահմանափակվեց ճանաչողական հանդիպումներով։ Հույս ունեմ, որ կկարողնանք նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որն արդեն ձեռք է բերել թեեւ ձգձգված հակամարտության հատկանիշներ, սակայն չի կարող լուծվել առանց Բաքվի եւ Երեւանի բարի կամքի եւ միջազգային հանրության աջակցության, ներառյալ նաեւ՝ համանախագահների»,- հայտարարել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։Լավրովը նշել է, որ Բաքվից հնչող հայտարարություններն այն մասին, որ պատրաստ են գտնել հանգուցալուծման ուղիներ, արդեն իսկ կարեւոր է եւ պետք է ստանա աջակցություն։ «Հիմա հերթը մերն է, որպեսզի եռակողմ գագաթնաժողով անցկացնենք։ Մենք նման գագաթնաժողով նախապատրաստում ենք եւ այն վստահեցնում եմ ձեզ, կկայանա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։