Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել աշխատավարձից

Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել աշխատավարձից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իր ամսեկան հասանելիք աշխատավարձից եւ այն փոխանցելու է հատուկ ֆոնդի հաշվին։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Զուրաբիշվիլին հայտարարել է նաեւ, որ մասնավոր հիմնադրամ կստեղծի, որի միջոցով էլ կշարունակի զբաղվել բարեգործությամբ եւ կհովանավորի նաեւ նորարար եւ ստեղծարար նախագծեր։

«Ֆրանսիայից ես արդեն ստանում եմ իմ կուտակային թոշակը, այնպես որ նախագահական հաստիքով նախատեսված աշխատավարձը կարող եմ փոխանցել այդ հիմնադրամին»,- ասել է Զուրաբիշվիլին։