էյֆորիան էդքան չի ձգվում, էյֆորիան անցել է․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

էյֆորիան էդքան չի ձգվում, էյֆորիան անցել է․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Այսօր Մաշտոցի համալսարանում տեղակայված ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Իմ քայլը» դաշինքից առաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը։ Նա քվեարկության էր եկել մոր, որդու և եղբոր հետ, իսկ դուստրը՝ Վիկտորիան, մնացել էր մայրիկի մոտ, որն այլ հասցեում է գրանցված, հետևաբար այլ ընտրատեղամասում է քվեարկելու։ Սիմոնյանը Hraparak.am-ի հարցին` ի՞նչ ակնկալիքով է կատարում իր քվեարկությունը, Սիմոնյանն ասաց․ «Կարևում եմ, որ ունենանք ընտրություն, որն արտացոլելու է մարդկանց քվեարկությունը։ Թերևս առաջին անգամ ամենավստահելի ու ամենամաքուր ընտրություններին ենք ականատես լինելու»։

-Էյֆորիան չի՞ խանգարի, որ այդ քվեարկությունն ավելի զտված ու մաքուր ձևով կատարվի։

-Ի՞նչ էյֆորիայի մասին է խոսքը, արդեն ութ ամիս է՝  խոսում են էյֆորիայի մասին, էյֆորիան էդքան չի ձգվում, կա գիտակցություն Հայաստանի ապագայի վերաբերյալ։

-Անցե՞լ է էյֆորիան։

-Իհարկե, անցել է։ Բարձր գիտակցություն կա։

Մանրամասն՝ տեսանյութում։