Վախեցե՞լ եք ասֆալտին փռվելուց , թե՞  ձեր օլիգարխ տղային պաշտպանելով եք զբաղված. բաց նամակ Հենրիկ Հովհաննիսյանին

Վախեցե՞լ եք ասֆալտին փռվելուց , թե՞  ձեր օլիգարխ տղային պաշտպանելով եք զբաղված. բաց նամակ Հենրիկ Հովհաննիսյանին

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել,

«Բաց նամակ Հենրիկ Հովհաննիսյանին
Ավելի քան երկու տարի այլևս  ոչ հարգարժան պարոն Հովհաննիսյան,  ինձ համար նողկալի է մեր ժողովրդի ամենաողբերգական այս օրերին տեսնել ոչ սոկրատյան հանգստությամբ , այլ շնչակտուր արտահայտված ձեր հերթական անտաղանդ քծնանքը առ Նիկոլ Փաշինյան:
 Որպես թատերագետ հարյուրավոր անգամ վերլուծել եք Շեքսպիր ողբեգությունները: Գոնե հիմա, գոնե մեկ անգամ կարո՞ղ եք որպես հայ արվեստաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ վերլուծել տնավեր արցախցուն ,  հազարավոր որդեկորույս  մայրերին, հայ մարդուն   և հայկական երկու պետություններին  վրա հասած ողբերգությունը:
 Ձեր սիրած Շեքսպիրն ասում էր .
-Վախը ստի մշտական ուղեկիցն է.
Վախեցե՞լ եք ասֆալտին փռվելուց , թե՞  ձեր օլիգարխ տղային պաշտպանելով եք զբաղված:
Շեքսպիրի <<Համլետ>> ողբերգության մեջ մի կերպար կա՝ Օզրիկ, որի մասին Համլետն  ասում է.
- Այնքան է սիրում հաճոյանալ, որ ծծելիս   մոր ստինքներին հաճոյախոսություն արած կլինի:
Քանի՞ մոր կաթ եք կերել պարոն Հովհաննիսյան...»