Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Գրել էինք, որ շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան շարունակվում է։ Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր Հայաստանի հավաքականը մրցաշարի 10-րդ տուրում ուժերն է չափելու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Գաբրիել Սարգսյանը քիչ առաջ մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով ուժերը չափել է Հադիր Հուսեյինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով խաղացել է Վասիֆ Դուրաբայլիի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը ուժերը չափել է Նիյատ Աբասովի հետ: Նշենք, որ ընթացող օլիմպիագայում Հայաստանի հավաքականը հոյակապ էր մեկնարկել, միայն նախորդ՝ 9-րդ տուրում մեր հավաքականը զիջեց Ուզբեկստանին, արդյունքում նրանք մրացաշարային աղյուսակում առաջ անցան՝ բարձրանոլով առաջին հորիզոնական։

Հայաստանի հավաքականը քիչ առաջ առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ 3-1 հաշվով։ Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանտ սև խաղաքարերով մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 51-րդ քայլին պարտության է մատնել Նիյատ Աբասովին: