Ինքնամեկուսացեք՝ Ծաղկաձորում  51 % զեղչ է գործում

Ինքնամեկուսացեք՝ Ծաղկաձորում  51 % զեղչ է գործում

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, «Էլեգանտ» հյուրանոցը աշխատում է արտակարգ պայմաններում: Մենք շարունակում ենք մեր գործունեությունը, հակտապես այն մարդկանց  համար, ովքեր կորցրել են կյանքի վառ գույները եւ գտնվում են գորշ իրավիճակում:   Մենք փորձեցինք տալ ինքնամեկուսացման այլ ընտրանք՝   շատ ստերիլ պայմաններում մի քանի օր անցկացնել  հանգիստը մեր հյուրանոցում»:

Սա Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցի  գովազդն է, որտեղ հյուրանոցն առաջարկում է մինչև 51% զեղչ հյուրանոցում մեկուսանալու եւ լավ ժամանակ անցկացնելու համար:  

Հյուրանոցը սահմանել է նաեւ գնացուցակը՝  2 անձը նախաճաշով՝ սկսած 19.000 դրամ, 2 անձը նախաճաշ, ընթրիքով՝ սկսած 22.000 դրամ:    

Հյուրանոցի աշխատակցուհին մեզ հետ զրույցում ասաց, որ հյուրանոցի  ռեստորանը, լողավազանը  չի աշխատում, սենյակներն էլ  տրամադրում են  առանց ծառայությունների:  

Հարցին՝ զեղչի հետ կապված ամրագրումներ ունե՞ք. «Մեզ զանգահարում են, այ՛ո»:  Այս պահին հjուրանոցում ունե՞ք հյուրեր. «Ես այլ ինֆորմացիա չեմ կարող տրամադրել, իրավասու չեմ»,-ասաց աշխատակիցը:  

Ծաղկաձորում «Մարիոթ»  հյուրանոցը եւս գործում է: Հյուրանոցից մեզ ասացին, որ  կաշխատեն   մինչեւ ապրիլի 1-ը: «Հյուրերի հետ կապված ինֆորմացիա չեն կարող տրամադրել, մեզ մոտ զեղչ չի գործում»: Նշենք, որ Ծաղկաձորում  որոշ հյուրանոցներ արդեն 2 շաբաթ է չեն գործում: