Ուկրաինացի նախկին պատգամավորին ռուսնե՞րն են «սպանել»

Ուկրաինացի քննիչները չեն բացառել Գերագույն Ռադայի նախկին ժողովրդական պատգամավոր, բանասիրական գիտությունների դոկտոր Իրինա Ֆարիոնի սպանության «ռուսական հետքը»:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն, որի խոսքերը փոխանցում է այդ երկրի Հանրային հեռուստատեսությունը։
Նրա խոսքով, նախկին պատգամավորի վրա կրակելու վայրում հայտնաբերվել է պարկուճ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նախարարի խոսքով՝ սպանության հետաքննությանը ներգրավվել են Լվովի ոստիկանության գրեթե բոլոր ուժերը, ինչպես նաև Լվովի մարզի որոշ ստորաբաժանումներ։
Մինչ այս Կլիմենկոն հայտնել էր, որ կրակողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այսպես, նա հերքել է այն տեղեկությունը, թե հարձակվողն իբր արդեն ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Լվովում մահափորձ է կատարվել Իրինա Ֆարիոնի դեմ. կնոջ վրա կրակել են տնից դուրս գալիս, նախնական տեղեկություններով՝ կրակողը երիտասարդ է: Ֆարիոնին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ֆարիոնը հայտնի է Ռուսաստանի և ռուսաց լեզվի մասին իր կոշտ հայտարարություններով։
Կարծիքներ