Պատրաստ եմ օգնել մաֆիան վերացնել

Պատրաստ եմ օգնել մաֆիան վերացնել

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կրթության նախարարությունը ուզում է պայքարել դասագրքերի մաֆիայի դեմ ու լավ է անում։ 2018-ի ձմռանը չար լեզուներն ասում էին, որ 1-4 դասարանի դասագրքերի համար ատկատի թիվը հասել էր 60%-ի:
Բայց!!!
Ունքը դզելու փոխարեն՝ տալիս աչքն է հանում։
Որոշել է ստեղծել պետական հրատարակչություն ու արդեն հայտարարություն է տվել ուսումնական նյութեր գրելու մասին։
Մաֆիան կարելի է մի քանի օրում քայքայել, եթե օրինապահներդ չեն ծախվում։
Բայց պետական հրատարակչությունը կսպանի հրատարակչությունը զբաղմունքից ու պետական ռեսուրսը վատնելուց դեպի հրատարակչական բիզնեսի կառուցման նոր զարկ տվող գործընթացը։
Երբ պետությունը համ դաշտում դատավոր է, համ էլ խաղացող, այդ ֆուտբոլը ծաղրանք է համ դատավորի, համ ֆուտբոլասերի, համ էլ խաղացողների հանդեպ։
Ես շահագրգռված եմ և պատրաստ եմ օգնել մաֆիան վերացնելու կամ վերափոխելու մրցունակ ընկերությունների պայքարի։
Բայց մեր պետությունը բիզնեսով չպետք է զբաղվի։ Պետոթյան բիզնեսով զբաղվելը պետության և բիզնեսի կապակցվածության ձև է և կոչվում է կոռուպցիա։
Պետության բիզնեսը հարկ հավաքելն է ու կանոն սահմանելը։
Հ.Գ. Հայփոստ / HayPost-ի 27 տարեկան աշխատակցուհին մեր աշխատակցի հարցին, թե ինչու մեզ չեք ուղարկել մրցույթի առաջարկը, խուժանին վայել կոպտությամբ ու բառերով պատասխանել էր, որ ինքը պարտավոր չի հիշել, թե ում է ուղարկել։ Այդ նույն աղջիկը մասնավոր կառավարման ժամանակ նման ղալաթ չէր անում։
Իսկ անցել է դեռ երկու ամիս»։