Բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ չի ունենալու․ Էդմոն Մարուքյան

Բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ չի ունենալու․ Էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների վերաբերյալ միշտ ասվել է, որ զորամասերը կազմակերպված եղանակով օգտագործվել են ի շահ տվյալ պահին գործող իշխանության կողմից որպես ընտրական ռեսուրս՝ ուղղորդված քվեարկություն կամ կրկնաքվեարկություն իրականացնելու համար:

Այժմ, ինչպես հասկանում եք նման երևույթ չի կարող լինել, և բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու:

Նույնը նաև պետական ապարատի մասին է: Չհաշված մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, ովքեր այս կամ այն գործն են ստացել պետական համակարգում, տեսանելի է, թե պետաշխատողները ինչ վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ:

Ի վերջո այդ ռեսուրսով Հանրապետության Հրապարակի 1/4-ի ներկայությունը ապահովելուց հետո ևս փաստ չէ, որ նույն այդ մարդիկ տեղամասում գտնվելով քվեարկելու են իշխանության օգտին: 

Այսպիսով արտահերթ ընտրությունների դեմ պայքարի առաջամարտիկները պետք է անկեղծ գնահատեն, թե որքանով են իրականանալի կեղծիքի մեխանիզմների ժամանակին եղած հնարավորությունները»: