Արթուր Դավթյանն ու Սասուն Խաչատրյանը պատասխան են տալու. վերաքննիչը անօրինական համարեց ՀՔԾ գործելաոճը

Արթուր Դավթյանն ու Սասուն Խաչատրյանը պատասխան են տալու. վերաքննիչը անօրինական համարեց ՀՔԾ գործելաոճը

Վերաքննիչ քրեական դատարանում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի գործով նիստն ավարտեց։ «Ժողովուրդի» խմբագիրը իր բողոքն էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ իր հեռախոսային խոսակցությունների վերծանումների հետ կապված։ Ամիսներ առաջ Հատուկ քննչական ծառայությունը Մանուկյանին հրավիրել էր և փորձել պարզել, թե օրաթերթին ով է տրամադրել Մարտի 1-ի գործով ցուցմունքները։ Մանուկյանը իր աղբյուրը չէր բացահայտել, ինչից հետո ՀՔԾ-ն կրկին լրատվամիջոցի խմբագրին հրավիրել էր ծառայություն և հայտնել, որ Մանուկյանի ելքային և մուտքային հեռախոսազանգերրը վերծանվել են։

Մանուկյանը դիմել էր վերաքննիչ դատարան։

Ի վերջո, Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ դատարանը որոշում հրապարակեց, որով անօրինական համարեց Հատուկ քննչական ծառայության գործելաոճը։

«Ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, «Ժողովուրդ» օրաթերթը գնաց իր մասնագիտության հետևից և հասավ նրան, որ հայտնի դարձավ՝ ինչպես է ՀՔԾ-ն անօրինական գործողություն կատարել։ Այս անօրինական որոշման համար պատասխան է տալու և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը», - լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։