Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Telegram մեսենջերի օգտատերերը ամբողջ աշխարհում հաղորդել են, որ վերջինիս աշխատանքում տեղի են ունեցել խափանումներ։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը։ Արձանագրվել է ընդհանուր առմամբ 180 հաղորդում խափանման մասին, որոնց 45 տոկոսը վերաբերել են հավելվածի ընդհանուր աշխատանքում ի հայտ եկած խնդիրներին, 32 տոկոսը՝ սերվերին միանալու, իսկ 23 տոկոսը հաղորդագրություններ ուղարկելու հետ։ Խափանումները եղել են Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Թուրքիայում եւ մի շարք այլ երկրներում։
Կարծիքներ