BP-ն եւ Microsoft-ը կհամագործակեն էներգահամակարգերի թվային վերափոխման ոլորտում

BP-ն եւ Microsoft-ը կհամագործակեն էներգահամակարգերի թվային վերափոխման ոլորտում

Բրիտանական BP էներգետիկ ընկերությունը եւ ամերիկյան Microsoft կորպորացիան հայտարարել են, որ սկսում են համագործակցություն էներգետիկ համակարգերի թվային վերափոխման եւ ածխաթթու հետքի նվազեցման ոլորտներում։ Այս մասին հայտնում է բրիտանական BP ընկերությունը։ Համագործակցության ընթացքում հնարավոր է Microsoft Azure-ը սկսեն օգտագործել որպես ամպային ծառայություն՝ BP-ի ենթակառուցվածքների համար։

Ընկերությունները կփորձեն հասկանալ, թե ինչ նորարարական մեթոդներ կարելի է ներդնել, որպեսզի տնային էներգամատակարարումը շարքային սպառողի համար դարձվի ավելի արդյունավետ կառավարելի, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն են դարձնելու այն տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը, որոնք կրճատելու են ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ։ BP-ն, հայտարարել էր ավելի վաղ, որ մինչեւ 2050 թվականը հանդիսանալու է զրոյական բացասական արտանետում ունեցող ընկերություն։